Հարգելի ընթերցող.
Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի «Բրիտանական կենտրոն» բաժինը կազմակերպում է անգլերենի անվճար դասընթացներ սկսնակ մակարդակի համար (15-18 տարեկան ընթերցողների համար): Հարցազրույցին մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի «Բրիտանական կենտրոն» բաժնում: Դասընթացի տևողությունը՝ 2 ամիս:

Դասընթացի հիմնական նպատակն է .
. մասնակիցներին սովորեցնել անգլերենի ճիշտ արտասանություն,
• լեզվական հմտությունների զարգացում, որը ներառում է քերականություն և ընդլայնված բառապաշար,
• հաղորդակցության հմտությունների զարգացում, որը ներառում է բազմաբնույթ հաղորդակցային իրավիճակներ:

Գրանցվել կարող եք փետրվարի 1-15-ը ներառյալ:
Հասցե՝ ՀՀ, Երևան, Նալբանդյան 4/1
Հեռ.՝ (+374 10) 561 383
Էլ. փոստ՝ yerevanbritishcenter@gmail.com

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են